Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում 
Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող Լեգրանի համաշխարհային փառքով:

«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը:

Հունվարի 26-ին կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:

Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել հատկապես «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար», 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am