Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փաշինյանը երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում

Փաշինյանը երկարաժամկետ առումով գազի սակագնի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ 
շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկարաժամկետ առումով   գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա:  Փաստացի սա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենք, որպեսզի շարունակենք կոնսուլտացիաները մեր գործընկերների հետ Ռուսաստանից, «Գազպրոմ»-ից և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե, ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու՝ շեշտելով, որ պարզապես ժամանակ են ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am