Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Թինա Կանդելակին հիշել է իր հայկական արմատների մասին Փաշինյանի հետ հանդիպելիս


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով: Այդ մասին տեսանյութը Կանդելակին հրապարակել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Բարև ձեզ, լավ լինեք, սաղ լինեք…դուք գիտե՞ք, որ մամեն հայ ա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Թինա Կանդելակին:

Նիկոլ Փաշինյանը Կանդելակիին պատասխանել է՝ Հայաստանի բոլոր հայերը գիտեն այդ մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ