Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը  հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 23-ին հանդիպել է  Կալիֆորնիայի հայաշատ համայնք ունեցող Ֆրեզնո շրջանը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Քոսթային (Jim Costa): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջիմ Քոսթային Հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում երկարամյա ակտիվ գործունեության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած հիմնարար քաղաքական փոփոխություններին: Կոնգրեսականը հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումների ընդլայնմանը:

Երկուստեք կարևորվել է նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ամերիկահայ համայնքի ուրույն նշանակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am