Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գործադիրը սահմանեց նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

Գործադիրը սահմանեց նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապ օգնությունների գումարային չափը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում:

«2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73 101»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Որոշման նախագծով սահմանվում է.

1) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18 000 դրամ,

2) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5 500 դրամ,

բ. 18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,

դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,

գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ,

գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,

դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 000 դրամ:

  1. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18 000 դրամ:
  2. Սահմանել հրատապ oգնությունների չափերը.

1) միանվագ հրատապ oգնության չափերը.

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ,

բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25 000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դրամ.

2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18 000 դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության «2019 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումից հետո պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]