Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողուհուն ազատ են արձակել

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողուհուն ազատ են արձակել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Press-TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել Էր ԱՄՆ-ում, ազատ Է արձակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին իր կայքում հայտնել Է հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի ընտանիքի անդամներից մեկին: Ազատման հանգամանքներն առայժմ չեն ներկայացվում:

Հաշեմին բերման Էր ենթարկվել անցած շաբաթ Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ), որտեղ նա մասակցում Էր ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության հասարակական շարժման վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Ինչպես հաղորդվել Էր Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դատարանի հունվարի 18-ի փաստաթղթում, նա կազատվի այն բանից անմիջապես հետո, երբ կկանգնի երդվյալ ատենակալների առջեւ:

Փաստաթղթում նաեւ հաստատվում Է, որ Հաշեմիին որեւԷ մեղադրանք չի առաջադրվել, նա կալանքի տակ Է վերցվել որպես վկա, որը կարեւոր տեղեկատվություն ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]