Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ

Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի 
ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է  հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ –ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։

«Հոգաբարձունների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է շատ ժամանակ, որը, ցավոք, ես չունեմ»,- նիստում ինքնաբացարկ հայտնելով՝ ասաց գլխավոր ճարտարապետը և միևնույն ժամանակ նշեց, որ կանի ամեն հնարավորը համալսարանի զարգացման համար, ընդծելով․ «Մենք բոլորս այս համալսարանի լոկոմոտիվը պետք է լինենք»։

Հոգաբարձունների խորհրդի նախագահի ընտրությունը հաստատելուց հետո նորընտիր նախագահ Վլադ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․ «Երկու տասնյակ տարվա պատմություն ունի իմ կապը այս համալսարանի հետ։ Այն խարիսխվում է և՛ շինարարության, և՛ երիտասարդ կադրերի հետ համագործակցության վրա»։ Մինչ քվեարկության անցնելը թեկնածուն պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք կարտացոլեին նորընտիր նախագահի տեսլականը համալսարանի զարգացման վերաբերյալ։ Վլադ Ասատրյանը ընդգծեց, որ կանի հնարավորինս իր սիրելի համալսարանի դերի բարձրացման և կապերի ամրապնդման ուղղությամբ։

Նիստում բազմաբովանդակ քննարկումներ ծավալվեցին խորհրդի աշխատանքները ավելի  արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի անդամ Սահրատ Պետրոսյանի և ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի առաջարկով որոշվեց վերանայել խորհրդի աշխատանքների վարման կարգը, մոտեցումները և մի շարք այլ հարցեր։ Ուսանողների վճարունակության և սոցիալական խնդիրների բարձրացման ու լուծման անհրաժեշտություն տեսավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և առաջարկեց ծրագիր մշակել այդ ուղղությամբ։

Հոգաբարձունների խորհրդի նիստում մանրամասն ուսումնասիրվեցին ներկայացված հարցերը և ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի արդյունքում եղան տարբեր առաջարկներ։ Մասնավորապես, որոշվեց հաճախակիացնել խորհրդի անդամների հետ հանդիպումները և քննարկումները։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նիստում ներկայացրեց 2018-ին իրականացված և 2019-ին նախատեսվող կրթական, գիտական, միջազգային, վերանորոգման աշխատանքների հետ կապված ծրագրերը։ Համալսարանի հոգաբարձունների խորհրդի նորացված կազմը և նորընտիր նախագահը հաստատեցին 2019-ի բյուջեի նախագիծը և հավանություն տվեցին 2018-ին իրականացված աշխատանքներին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]