Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փարիզի պերճանքի խանութում նորոգման ժամանակ XVII դարի կտավ են հայտնաբերել

Փարիզի պերճանքի խանութում նորոգման ժամանակ XVII դարի կտավ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oscar de la Renta նորաձեւության տան՝ Փարիզի բուտիքում ամռանը կատարված նորոգման ժամանակ հայտնաբերել են XVII դարի նկար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, «պատի հետեւում թաքցված Է եղել 10 ֆունտը 20-ի վրա (մոտավորապես երեքը վեց մետրի վրա) յուղաներկ նկար: Կտավի վրա պատկերված են XVII դարի պալատականներ, որոնք մուտք են գործում Երուսաղեմ»: Ավելի ուշ հաջողվել Է պարզել, որ նկարն արվել Է 1674 թվականին, դրա հեղինակը նկարիչ Առնո դը Վուեզն Է, որն աշխատել Է Լյուդովիկոս XIV-ի պալատական նկարիչ Շառլ Լեբրենի հետ: Հայտնի չԷ, թե նկարն ինչ կերպ Է թաքցվել պատի մեջ: Ենթադրվում Է, որ դա կարող Էր տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Կտավը սոսնձված Է պատին, այն հնարավոր չԷ առանձնացնել առանց վնասելու:

The New York Times-ի տեղեկատվությամբ՝ Oscar de la Rent-ի գործադիր տնօրեն Ալեքս Բոլենը հանդիպել Է այն շենքի սեփականատերերի հետ, որտեղ գտնվում Է խանութը: Նա առաջարկել Է նկարը վերականգնել ընկերության հաշվին, եթե կտավը մնա խանութում: Շենքի տերերը համաձայնել են, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am