Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելացի զինվորականները 16 պաղեստինցիների են ձերբակալել Արեւմտյան ափին

Իսրայելացի զինվորականները 16 պաղեստինցիների են ձերբակալել Արեւմտյան ափին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները 16 փնտրվող պաղեստինցիների են ձերբակալել եւ տնայնագործական արտադրության հրազեն առգրավել լույս հունվարի 23-ի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում: Այդ մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Գիշերվա ընթացքում զինվորները, սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության մարտիկների աջակցությամբ, 16 պաղեստինցիների են ձերբակալել Արեւմտյան ափին, որոնք փնտրվում Էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության, Իսրայելի քաղաքացիական անձանց ու զինվորների դեմ ուղղված զանգվածային ահաբեկչությանն ու անկարգություններին մասնակցության կասկածանքով»,-ասված Է զինվորականների տարածած հայտարարության մեջ: «Բեյթ Ումար գյուղում խուզարկությունների ընթացքում առգրավվել Է տնայնագործական արտադրության երկու միավոր հրազեն»,-հավելել են մամուլի ծառայությունում: Բացի այդ, զինվորականները հաստատել են հունվարի 22-ի երեկոյան օդուժի օգտագործմամբ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ճամբարին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան պաղեստինյան այդ միջատարածքի հետ սահմանին զինվորների գնդակոծման: Մինչ այդ, իսրայելական տանկերը երկու անգամ ՀԱՄԱՍ-ի դիտորդական պահակակետեր են խոցել Գազայի հատվածում: Հունվարի 22-ին ավելի վաղ Գազայի հատվածի հետ սահմանի մերձակայքում իսրայելացի սպա Էր վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am