Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Մակրոնը եւ Մերկելը Ախենում նոր պայմանագիր ստորագրեցին համագործակցության եւ ինտեգրացման մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում նոր պայմանագիր են ստորագրել համագործակցության եւ ինտեգրացման մասին, որը դրույթներ Է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի եւ սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայմանագրում նաեւ խոսվում Է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն Է»:

Ախենի համաձայնագիրը հենվում Է 1963 թվականի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմական հաշտեցմանը: Ելիսեյան պայմանագիրը, որը Շառլ դե Գոլի եւ Կոնրադ Ադենաուերի կողմից 56 տարի առաջ ստորագրվել Է Փարիզում, պարտավորեցնում Էր երկու երկրների իշխանություններին՝ կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, անվտանգության, ինչպես նաեւ երիտասարդական ու մշակութային քաղաքականության հարցերի շուրջ: Նոր պայմանագրի նպատակը երկու երկրների հետագա մերձեցումն Է եւ այն մարտահրավերներին նախապատրաստվելը, որոնց նրանք բախվում են 21-րդ դարում: Պայմանագիրը, որի տեքստը տարածել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, բովանդակում Է 7 գլուխ եւ 28 հոդված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ