Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դելիում տեղատարափները մի քանի ժամով կազմալուծել են ճանապարհային երթեւեկությունը

Դելիում տեղատարափները մի քանի ժամով կազմալուծել են ճանապարհային երթեւեկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուժկու ամպրոպային տեղատարափները եւ փոթորկահույզ քամին հունվարի 22-ի առավոտյան նոր ուժով են մոլեգնել Հնդկաստանի Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում՝ այնտեղ մի քանի ժամով գործնականում լիովին կաթվածահար անելով ճանապարհային երթեւեկությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հնդկաստանի մայրաքաղաքում սաստիկ անձրեւն սկսվել Է հունվարի 21-ին եւ շարունակվել մինչեւ երեկո: Սակայն «գիշերային կարճատեւ դադարից» հետո տարերքը վերստին հարվածել Է քաղաքին. դա տեղի Է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 8-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին), երբ քաղաքի բնակչության մեծ մասը գտնվում Էր աշխատավայր տանող ճանապարհին: Առատ տեղումների եւ ցածր տեսանելիության պատճառով, որը չի գերազանցել 5 – 7 մետրը, Դելին բառացիորեն կանգ Է առել խցանումների մեջ:

Երկարատեւ տեղատարափ անձրեւները մայրաքաղաքի տարածաշրջանում նաեւ հանգեցրել են մի քանի աստիճանով օդի ջերմաստիճանի իջեցման: Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտում հայտնել են, որ այդ տարածաշրջանում վատ եղանակը կմոլեգնի եւս առնվազն մեկ օր, ինչից հետո անձրեւները տեղի կտան, սակայն շաբաթվա վերջին նոր ուժով կտեղան քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am