Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրեդ Փիթը սիրավեպ Է սկսել Շառլիզ Թերոնի հետ

Բրեդ Փիթը սիրավեպ Է սկսել Շառլիզ Թերոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի ամենանախանձելի փեսացուներից մեկը նոր ընտրյալ Է գտել իր համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը: Ինչպես եւ նրա նախկին սիրեցյալը՝ Անջելինա Ջոլին, ընկերուհին նույնպես սեքս-սիմվոլի կոչում Է կրում: 2016 թվականին Ջոլիի հետ բաժանվելուց հետո, Փիթն, ինչպես երեւում Է, առաջին լուրջ սիրավեպն Է սկսել:

Ինսայդերի խոսքով՝ 55-ամյա սրտակերն, արդեն մեկ ամիս Է՝ ռոմանտիկ հարաբերությունների մեջ Է օսկարակիր դերասանուհի Շառլիզ Թերոնի հետ: Նրանց սիրավեպը սկիզբ Է առել դեկտեմբերին, Սուրբծննդյան տոների շրջանում, իսկ այժմ զույգին սկսել են միասին նկատել մարդաշատ վայրերում: Զույգին ծանոթացրել Է եւս մեկ հանրաճանաչ դերասան՝ Շոն Փենը, որի հետ Շառլիզը նույնպես հանդիպել Է մի ամբողջ մեկուկես տարի: Փիթը եւ Թերոնը ինչ-որ մի ժամանակ ընկերություն են արել, բայց այժմ նրանց ընկերական հարաբերություններն ավելի մտերմիկ կապի են վերաճել: «Նրանք հանդիպում են արդեն գրեթե մեկ ամիս: Ինչ-որ ժամանակ նրանք պարզապես ընկերություն Էն անում. ճակատագրի հեգնանքով նրանց ծանոթացրել Է Շոն Փենը, բայց հետո ամեն ինչ փոխվել Է»: Այսպես, զույգին անցած շաբաթ Լոս Անջելեսում միասին տեսել են բարում: Փիթը Թերոնին Էր միացել «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի ցուցադրությունից հետո, որի պրոդյուսերն ինքն Է: Աղբյուրի խոսքով՝ նրանք շատ հուզական Էին, ընդ որում՝ Բրեդը գրկել Էր իր ուղեկցուհուն, իսկ հետո նրան աչքով արեց, եւ երկուսն Էլ շատ երջանիկ Էին երեւում: Հիշեցնենք, որ հոլիվուդյան լովելասի հետեւում սիրավեպերն են անվանի գեղեցկուհիներ Գվինեթ Փելթրոուի, Ջենիֆեր Էնիսթոնի եւ Անջելինա Ջոլիի հետ: Վերջինիս հետ նրանք թշնամաբար են տրամադրված երեխաների խնամքի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am