Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հրշեջ-փրկարարները Չարենցավանում անասնագոմի հրդեհ են մարել

Հրշեջ-փրկարարները Չարենցավանում անասնագոմի հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 20-ին, ժամը 12:56-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում անասնագոմի տանիք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:31-ին, մարվել՝ 13:52–ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են անասնագոմի (մոտ 20 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել  25 խոզ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am