Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵՊՀ-ում դասերը մեկնարկելու են փետրվարի 11-ից

ԵՊՀ-ում դասերը մեկնարկելու են փետրվարի 11-ից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:

ԵՊՀ-ից «Արմենպրես»-ին տեղեկացնում են,  որ ԵՊՀ-ում առկա ուսուցման համակարգի սովորողների համար առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացվում է հունվարի 8-ից 29-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի սովորողների համար այն անցկացվելու է փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը:

Լուծարքներն ընթանալու են երկու փուլով: Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-14-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 21-28-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-29-ը (2-րդ փուլ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am