Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական երկու ռազմական ինքնաթիռներ են բախվել Հեռավոր Արեւելքում

Ռուսական երկու ռազմական ինքնաթիռներ են բախվել Հեռավոր Արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Սու-34 երկու ռազմական ինքնաթիռներ են բախվել Ճապոնական ծովի ջրատարածքի վրա: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ անձնակազմերը կատապուլտվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռավոր Արեւելքում ռուսական երկու կործանիչ-ռմբակոծիչների բախման մասին հայտնել են լրատվական գործակալությունները: Ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ ինքնաթիռները ոչ թե բախվել, այլ օդում դիպել են իրար:

«Հունվարի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:07-ին Ճապոնական ծովի ջրատարածքի վրա՝ ափից 35 կիլոմետր հեռավորությամբ, ուսումնավարժական պլանային թռիչքներ կատարելիս իրար են դիպել ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հեռավորարեւելյան միավորման Սու-24 երկու ինքնաթիռներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Ինքնաթիռների անձնակազմերը կատապուլտվել են»,-հայտարարել են ռազմական գերատեսչությունում: Զինվորականները որոնում են երկու կործանիչ-ռմբակոծիչների անձնակազմերին, որոնումներին մասնակցում են Ան-12 ինքնաթիռ եւ Մի-8 երկու ուղղաթիռ: Ավելի վաղ պատահարի վերաբերյալ խիստ հակասական տեղեկատվություն Էր ստացվում: ՏԱՍՍ-ը հայտնել Էր, որ Սու-34 երկու ինքնաթիռներ են բախվել Հեռավոր Արեւելքում թռիչքների ընթացքում: «Ինտերֆաքս»-ը տեղեկացրել Էր, որ երկու Սու-34 Է կորել ռադարներից: Ընդ որում՝ գործակալության զրուցակիցը չԷր բացառել, որ երկու ինքնաթիռները կարող Էին բախվել: Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը հայտնել Է, որ բախումից հետո երկու Սու-34-երից մեկը ծովն Է ընկել, իսկ մյուսը կարող Էր վայրԷջք կատարել խափանված շարժիչով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am