Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը

Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հունվարի 17-ին հանդիպեց ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի առջև ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան սկսվել էր դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

Հունվարի 10-ին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել էր նրա պաշտպանի մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

 Հանդիպման ընթացքում ակցիայի կազմակերպիչներից մեկը` Ջիվան Աբրահամյանը Արսեն Մկրտչյանին վստահեցրեց, որ իրենք պաշտպանի դեմ որևէ խնդի չունեն և ոչ էլ դեմ են, որ Մանվել Գրիգորյանը պաշտպան ունենա:

«Վստահ եղեք, որ քաղաքացիների կողմից ձեր նկատմամբ որևէ մեկը որևէ գործողություն չի կատարի և դուք հանգիստ կարող եք ձեր պաշտպանական լիազորությունները կատարել: Միևնույն ժամանակ խնդրում ենք, որ փոխադարձ իրար հանդեպ այլևս որևէ արտահայտություններ չլինեն»,- ասաց Աբրահամյանը:

Արսեն Մկրտչյանը հետաքրքրվեց, թե արդյոք  փարատվել են այն կասկածները, որ ինքը ցուցարարներին վիրավորել է , ցուցարարը, ով թքել էր մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել,  ասաց, որ այդ պահին վրդովված է եղել, ինչու չէ՝ նաև սադրանքի է ենթարկվել,  ու նման քայլ է կատարել, ինչի համար զղջում է:

Արսեն Մկրտչյանը, որպես հաշտության նշան, առաջարկեց ակտիվիստի մեքենայով ուղևորվել դեպի Էջմիածնի իր գրասենյակ:

Ցուցարարները խոստացան նաև, որ այլևս ճանապարհները չեն փակելու ու գործելու են ՀՀ օրենքների շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]