Տասնյակ պարուհիներ թվերք են պարել City Girls-ի հոլովակում
17:05, 17 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: City Girls դուետը եւ ռեփեր Քարդի Բին թողարկել են Twerk երգի հոլովակը: Այն հրապարակված Է You-Tube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երաժշտական տեսահոլովակում տասնյակ պարուհիներ տարբեր դեկորացիաներով եւ կեցվածքներով թվերք են կատարում: Արտիստուհիներն այդ անում են զբոսանավի վրա, լողափին, շինության վրա եւ քաղաքի փողոցում:
Twerk կոմպոզիցիան տեղ Է գտել City Girls-ի վերջին ալբոմում, որը կրում Է Girl Code անվանումը: Սկավառակի ռելիզը տեղի Է ունեցել 2018 թվականի նոյեմբերին:
2018 թվականի դեկտեմբերին Girls Like You թրեքը, որը ձայնագրվել Է Քարդի Բիի եւ Maroon 5 խմբի կողմից, հայտնվել Է տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական գործերի վարկանիշում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում