Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Իրանում ձերբակալված բրիտանուհին եռօրյա հացադուլ է անցկացրել. Independent


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հակակառավարական գործունեության համար հինգ տարվա բանտարկության դատապարտված բրիտանուհի Նազանին Զագերի-Ռետկլիֆը բանտում եռօրյա հացադուլ Է անցկացրել իրեն բուժօգնության տրամադրումը մերժելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent հրատարակությունը՝ վկայակոչելով բանտարկյալի ամուսնու՝ Ռիչարդ Ռետկլիֆի հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ դեկտեմբերի 14-ից Զագերի-Ռետկլիֆը պատրաստվում Է եռօրյա հացադուլ սկսել ի նշան այն բանի դեմ բողոքի, որ իրեն թույլ չեն տվել բանտից դուրս խորհրդակցել բժիշկի հետ նյարդաբանական օգնություն ստանալու համար: Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը կանչել Է Իրանի դեսպանին՝ պահանջելու անհապաղ անհրաժեշտ բուժօգնություն ապահովել Բրիտանիայի քաղաքացուհուն:

«Այժմ նրան կթույլատրվի վերսկսել բուժումը բանտից դուրս գտնվող հիվանդանոցներում»,-գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով Ռետկլիֆին: Ինչպես նշում Է թերթը, հայտարարությունն արվել Է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում մարդու իրավունքների գծով մի խումբ փորձագետներ Իրանին նախազգուշացրեցին, որ Զագերի-Ռետկլիֆին բուժօգնություն տրամադրելուց հրաժարվելը կարող Է հավասարեցվել կտտանքին:

Իրանի իշխանությունները 2016 թվականի ապրիլին ձերբակալել են Իրանի քաղաքացիություն ունեցող 37-ամյա բրիտանահպատակ Նազանին Զագերի-Ռետկլիֆին՝ նրան մեղադրելով հակակառավարական գործունեության մեջ: Նրանց տվյալներով՝ կինը մասնակցել Է արտասահմանյան մի քանի կազմակերպություններում եւ ԶԼՄ-ներում իրանական իշխանությունների դեմ նախագծերի ստեղծման աշխատանքին:

Զագերին Thomson Reuters Foundation ընկերության աշխատակցուհի Էր: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունն սկսել Է պարզել այդ գործի մանրամասները: Ընդսմին նշվել Է, որ Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը: Հուլիսին Զագերի Ռետկլիֆին պաշտոնական մեղադրանք Էր առաջադրվել: Այնուհետեւ հեղափոխական դատարանն Իրանում նրան դատապարտել Էր հինգ տարվա բանտարկության: Իրանական իշխանությունները Զագերի-Ռետկլիֆին բերման Էին ենթարկել այն ժամանակ, երբ նա դստեր հետ գտնվում Էր արձակուրդում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ