Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը

Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված 
«Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջակարտայում, «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու «Արմենպրես» պետական լրատվական գործակալության օժանդակությամբ հրատարակված համանուն գրքի շնորհանդեսը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության, Ջակարտայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինդոնեզական լրատվական գործակալությունների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ինդոնեզիայի ամենահին ու խոշոր «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատը (President-Director of Antara News Agency Mr. Medyatama Suryodiningrat), ով իր խոսքում նշել է, որ գրքի լույս ընծայումը հնարավորություն կտա մեծամասամբ Հայաստանին անտեղյակ ինդոնեզական հասարակությանը բացահայտելու հրաշքներով լի այդ երկիրը՝ նպաստելով փոխայցելությունների ավելացմանն ու դրանց միջոցով երկու ժողովուրդների միջև ճանաչողության մեծացմանը:

ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձ է կատարել հայկական համայնքի պատմությանն Ինդոնեզիայում: Ելույթներից հետո ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատն ու Ինդոնեզիայի ԱԳՆ Ամերիկայի և Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մուհամադ Անշորը կատարել են ցուցահանդեսի բացումը՝ ստորագրելով գրքի ցուցապաստառի վրա: Ցուցահանդեսը տևելու է մինչև հունվարի 23-ը:

ՀՀ դեսպանը և «Անտարա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենը գրքի մեկ օրինակը պաշտոնապես հանձնել են Ինդոնեզիայի ԱԳՆ գլխավոր տնօրենին՝ որպես Ինդոնեզիայի իշխանությունների ներկայացուցչի: Վերջինս իր շնորհակալական խոսքում գոհունակությամբ կարևորել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների գրքի հրատարակումը՝ նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի երկու երկրների փոխգործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման համար:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է հայկական ուտեստներով և խմիչքներով հյուրասիրությունը, որտեղ ներկայացվել են նաև հայկական գինիներն ու կոնյակը:

«Հայաստան. առասպելների երկիր» գիրքը տպագրվել է 2018թ.-ին «Անտարա» լրատվական գործակալության և ՀՀ դեսպանության ջանքերով: Գրքի նախապատրաստական աշխատանքներին իր օժանդակությունն է բերել նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Այն Հայաստանի մասին պատմող առաջին գիրքն է, որ տպագրվել է ինդոնեզերեն և անգլերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]