Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը նոր արբանյակի արձակմանը պատրաստ կլինի մի քանի ամսից. Ռոուհանի

Իրանը նոր արբանյակի արձակմանը պատրաստ կլինի մի քանի ամսից. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պլանավորում Է մի քանի ամիս անց շտկել սխալները եւ նախապատրաստվել նոր տիեզերական արբանյակի արձակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք պլանավորում ենք քանի ամիս անց շտկել այդ ուղղությամբ արված սխալները եւ նախապատրաստվել նոր արձակման»,-Ռոուհանիի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Նախագահի գնահատմամբ՝ «Իրանը որոշակի հաջողությունների Է հասել արբանյակների ստեղծման գործում, չնայած այս անհաջողությանը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է իրանական հեռուստատեսությունը, Իրանում հունվարի 15-ին անհաջողություն Է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված Է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը: «Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում Է Իսլամական Հանրապետության սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու վրա, ներառյալ նրա հրթիռային ծրագիրը, որն սպառնում Է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին»,- նշվում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ:

Փոմպեոյի խոսքով՝ կրող հրթիռի արձակմամբ Իրանը «շարունակում Է մարտահրավեր նետել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am