Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նյու Յորքում պայթեցրեցին Հուդզոնի հին կամուրջը. New York Post

Նյու Յորքում պայթեցրեցին Հուդզոնի հին կամուրջը. New York Post

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել Է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post թերթը:

Ապամոնտաժումը կատարվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին): Կամրջի մասերը, որոնք ընկել են Հուդզոն, պլանավորվում Է հանել ջրից եւ ուղարկել օգտահանման: Հրատարակության տվյալներով՝ պայթյունը դիտել Է մոտավորապես 200 մարդ:

ABC հեռուստաընկերության համաձայն՝ Tappan Zee կամուրջը բացվել Է 1955 թվականին: 2017 թվականին դրան փոխարինելու Է եկել նոր կայմաճոպանավոր կամուրջը՝ 4 միլիարդ դոլար արժողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am