Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է տրամադրել

Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է 
տրամադրել


ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մոսկվայի քաղաքային իշխանությունը հայ կաթողիկե համայնքին հողատարածք է տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանից՝ փաստելով, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի՝ հունվարի 11-ին Ռուսաստան կատարած հովվական այցից հետո Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակել են տեղեկատվություն՝ այն մասին, որ քաղաքապետարանի քաղաքաշինական-հողային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել հայ կաթողիկե համայնքին հանձնելու հողատարածք՝ եկեղեցու կառուցման համար:
Հողատարածքը Մոսկվայի Հարավային Բուտով շրջանում է և կազմում է 0,7 հա: Հանձնաժողովի քարտուղար Անաստասիա Պյոտվան ասել է հետևյալը. «0,7 հա հողատարածքը կտրամադրվի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ժողովրդապետությանը՝ 9 տարի անհատույց օգտագործման իրավունքով՝ եկեղեցու և հոգևոր-մշակութային կենտրոնի նախագծման և կառուցման համար»: Եկեղեցու ընդհանուր մակերեսը կարող է կազմել մինչև 1000 քմ, իսկ հոգևոր կենտրոնը՝ մոտ 850 քմ: Նոր կառուցվելիք եկեղեցին կլինի Մոսկվայի առաջին հայ կաթողիկե եկեղեցին ողջ պատմության ընթացքում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Մոսկվայում այժմ ապրում է մոտ 500 հայ կաթոլիկ ընտանիք, իսկ ամբողջ Ռուսաստանում հայ կաթոլիկների թիվը մոտ 100 000 է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]