Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը գործարկեց Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու ընթացակարգը

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը գործարկեց Մեյի կառավարությանն անվստահության քվե հայտնելու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է հունվարի 15-ին՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում այն բանից հետո, երբ պատգամավորները վիթխարի գերակշռությամբ մերժեցին Brexit-ի պայմաների շուրջը Բրյուսելի հետ գործարքի նախագիծը:

«Այս կառավարությունը կորցրել Է այս պալատի եւ այս երկրի վստահությունը: Ես ձեզ տեղեկացնում եմ՝ Համայնքների պալատի պարոն խոսնակ, որ ներկայացնում եմ այս կառավարությանն անվստահության քվե հայտարարելու պահանջը»,- ասել Է նա: Համայնքների պալատում կառավարության ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը հավաստել Է, որ նախարարների կաբինետը համաձայնություն Է տվել, որ անվստահության քվեի հարցը հունվարի 16-ին քննարկվի խորհրդարանում, եւ որ այս հարցի շուրջը քվեարկությունը կկայանա նույն օրը ժամը 19:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am