Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հունվարի 15-ին սպասվող իրադարձությունները

Հունվարի 15-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը կշարունակի իր աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով  Արաբական Միացյալ Էմիրություններում է: Նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Հայաստանի նախագահը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին:

Այսօր կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

Հրավիրված մամուլի ասուլիսում Երևան քաղաքում կանաչ տարածքների վերականգնման ծրագրի մանրամասներ կներկայացնեն Երևանի քաղաքապետարանի և բնապահպանության ոլորտի ներկայացուցիչները:

Լրագրողների հետ կհանդիպի արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա իր դիտարկումները կներկայացնի մերձավորարևելյան զարգացումների, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ:

«Նարեկացի» արվեստի  միությունում կկայանա արգենտինացի նշանավոր երգիծաբան Կինոյի «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am