Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Ադրբեջանցի մեկ տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ  հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել  դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած   ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:

Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:

Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ