Դուք ստացել եք հասարակության սպասելիքներն արդարացնելու լայն հնարավորություններ. ՀՀ նախագահը մասնակցեց նոր ԱԺ-ի առաջին նիստին
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Հարգելի պատգամավորներ, դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասաց ՀՀ նախագահը:
Նա հավելեց, որ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում