Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազի բնակարանում գողություն կատարելու մեջ կասկածվողներին

Ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազի բնակարանում գողություն 
կատարելու մեջ կասկածվողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանում գողություն կատարելու մեջ կասկածվողներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին: Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն: 

Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: 

Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- գրված է հաղորդագրությունում

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am