Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն
18:50, 11 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 5-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Վաշինգտոնում կայանալիք հանդիպման օրակարգում է լինելու իրադրությունը Սիրիայում, մասնավորապես՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Հանդիպումներում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում