Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոնավորների» ակցիայի օրը զրահափոխադրիչներ դուրս կբերեն փողոցներ

Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոնավորների» ակցիայի օրը զրահափոխադրիչներ դուրս կբերեն փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնավորների» բողոքի մեծաթիվ ակցիաներ Է սպասում հունվարի 12-ին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերվեն 14 զրահապատ փոխադրամեքենաներ: Հունվարի 11-ին CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է Փարիզի ոստիկանապետ Միշել Դելպեշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Փարիզում բողոքի ավելի լուրջ ակցիաներ ենք սպասում (հունվարի 12-ին), քան անցյալ շաբաթ օրը,- նշել Է նա:- Փողոցներում կտեղակայվեն 14 զրահափոխադրիչներ»: Դելպեշը նաեւ պատմել Է, որ վերահսկողություն կկազմակերպվի քաղաքի երկաթուղային կայարաններում ու ճանապարհներին: Նրա խոսքով՝ շարժումն ամեն անգամ ավելի ու ավելի արմատական Է դառնում:

Ավելի վաղ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին, հայտնել Է, որ երկրում կմոբիլիզացվեն իրավապահ մարմինների 80 հազար աշխատակիցներ, նրանցից 5 հազարը՝ Փարիզում: Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 12-ին բողոքի ամենախոշոր ակցիաները կարող են տեղի ունենալ Փարիզում, Բորդոյում, Մարսելում, Թուլուզում, Լիոնում, Ստրասբուրգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am