Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը գրիպի H1N1 վիրուսի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն, ինչը կապված Է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, հունվարի 10-ին Հարավային Օսիայի Անվտանգության խորհրդն «արտակարգ նիստ Է անցկացրել Վրաստանում H1N1 տեսակի գրիպի (խոզագրիպ) վիրուսի տարածման կապակցությամբ, որի զոհ Է դարձել արդեն 13 մարդ»:

«Հանրապետության տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կասեցնելու նպատակով որոշում Է ընդունվել հունվարի 11-ին ժամը 20:00-ից մինչեւ հատուկ կարգադրություն ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայում Վրաստանի հետ պետական սահմանի հատման վայրերի աշխատանքը՝ »,-ընդգծել են գերատեսչությունում: Հունվարի 10-ին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հաստատել Է, որ վիրուսի զոհ Է դարձել 13 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ