Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում շտապօգնության կանչերն ավելացել են

Երևանում շտապօգնության կանչերն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շտապօգնության կանչերն ու հիվանդանոց տեղափոխվածների թիվը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել է :

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականին Երևանի շտապօգնության ծառայությունը կատարել է 247 հազար 883 կանչ, որը 13 հազար 210-ով ավելին է 2017 թվականի կանչերից: «Կանչերի արդյունքում 54 հազար 106 հիվանդ հիվանդանոց է տեղափոխվել, որը 3877-ով ավելի է 2017 թվականի համեմատ: Մանկական կանչերի թիվը 2018 թվականին 26 հազար 559 է եղել , ինչը 1820 կանչով ավելի է 2017 թվականի կանչերից»,-ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ 2018 թվականին, սակայն, նվազել են սուր շնչառական հիվանդություններով և սրտային հիվանդություններով պայմանավորված կանչերը: «Տոն օրերին  գրանցվել է 7065 կանչ, ինչի արդյունքում 1333 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 847 մանկական կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 250 երեխա: Հունվարի 4-ին շտապօգնության ծառայությունում գրանցվել է առավելագույն կանչերի թիվը՝ 956 կանչ, որի արդյունքում 182  հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց»,-նշեց նա:

Անդրադառնալով տոն օրերին սննդային թունավորումներին՝ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն ընդգծեց, որ կոնկրետ թունավորման դեպքերը շատ քիչ են եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am