Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆիզիկական վարժություններն օգնում են կանգնեցնել Ալցհայմերի հիվանդությունը. գիտնականներ

Ֆիզիկական վարժություններն օգնում են կանգնեցնել Ալցհայմերի հիվանդությունը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ հայտարարել են, թե գտել են միջոց, որը թույլ Է տալիս կանգնեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացումը: Ինչպես հունվարի 8-ին հայտնել Է Globo թերթը, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ հիվանդության դեմ պայքարելուն օգնում են ֆիզիկական վարժությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության շրջանակներում Ռիո դե Ժանեյրոյի Ֆեդերալ համալսարանի եւ Քինգսթոնի (Օնտարիոյի նահանգ, Կանադա) Թագավորական համալսարանի ներկայացուցիչները մի շարք փորձեր են կատարել կրծողների վրա: Այդ թեստերի միջոցով գիտնականները պարզել են, որ իրիզին հորմոնը, որն արտադրվում Է ֆիզիկական ծանրաբեռնումների ժամանակ, ոչ միայն օգնում Է այրելու ճարպը, այլեւ բարերար ներգործություն Է ունենում ուղեղի վրա:

«Մենք առայժմ չգիտենք, թե որքան ժամանակ Է անհրաժեշտ զբաղվել դրական արդյունքի հասնելու համար, բայց ֆիզիկական ակտիվությունը վիթխարի նշանակություն ունի ուղեղի գործունեության եւ այն հիվանդությունների բուժման համար, որոնք կապված են դրա խանգարման հետ, այնպիսին, ինչպիսին Ալցհայմերն Է: Վարժությունների տեսակը կարեւոր չԷ: Գլխավորը մշտապես զբաղվելն Է, դա առօրյա կյանքի մասը դարձնելը»,- լրագրողներին պատմել Է հետազոտության համակարգողներից մեկը՝ Ֆեռնանդա դի Ֆելիսին:

Գիտնականների կարծիքով՝ հայտնագործությունը թույլ կտա մշակել դեղորայք՝ իրիզինի պարունակությամբ: Դրանք կօգնեն հաղթահարելու հիվանդությունն այն մարդկանց, ովքեր ինչ-որ պատճառներով իրենց չեն կարող թույլ տալ ֆիզիկական ծանրաբեռնումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am