Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին. Կլիմկին

Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին. Կլիմկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

«Ուկրաինան այնպիսին, ինչպիսին այսօր Է, ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, ո՛չ հինգ տարում չի մտնի Եվրամիություն, ինչպես եւ ՆԱՏՕ»,-հայտարարել Է նա «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանը «միջնաժամկետ հեռանկար» ունի: «Եթե ձեզ որեւԷ մեկն ասի, որ մենք մեկ կամ երկու տարի հետո կանդամակցենք, երբեք մի հավատացեք: Դա զուտ դատարկաբանություն Է եւ մոլորություն: Բայց եթե ինչ-որ մեկն ասի, որ դա առնվազն 30 տարվա գործ Է, ապա նույնպես մի հավատացեք: Որովհետեւ փորձը հակառակն Է ցույց տալիս»,-հավելել Է Կլիմկինը:

Ուկրաինայում 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո հռչակվել Է եվրատլանտյան ինտեգրման կուրսը:

Այդ քաղաքականության շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ Է մտել Ուկրաինայի եւ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագիրը, որը կարգավորում Է Ուկրաինայի եւ Եվրամիության երկրների աստիճանական տնտեսական եւ քաղաքական մերձեցումը, 2016 թվականի հունվարի 1-ից գործում Է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պարբերաբար հանդես Է գալիս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հայտարարություններով:

Այդ ձգտումների իրագործման համար նա ընթացիկ տարվա նոյեմբերին Գերագույն ռադա Է մտցրել Սահմանադրության մեջ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի ինտեգրացման ռազմավարական ուղեգծի ամրագրման մասին օրինագիծը, որն արդեն խորհրդարանի կողմից հավանության Է արժանացել առաջին ընթերցմամբ: Դրա հետ մեկտեղ դեռ 2016 թվականին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Էր, որ Ուկրաինան «ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ չի կարողանա դառնալ առաջիկա 20-25 տարում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am