Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ-ական նախկին պատգամավորները մեդիա ընկերություն են հիմնադրել

ՀՀԿ-ական նախկին պատգամավորները մեդիա ընկերություն են հիմնադրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն են տարածել ՀՀԿ-ական նախկին պատգամավորները.  

«Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո: Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին»,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]