Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Մեկնարկեց ձմեռային զորակոչը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում մեկնարկեց ձմեռային զորակոչը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զորակոչի ընթացքին հետևելու նպատակով հավաքակայան էր այցելել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Լրագրողների հետ զրույցում ԳՇ պետն ասաց, որ այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել: Նրա խոսքով, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչիկների առողջությանը:

«Քանի որ ձմեռ է զորակոչի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև անվտանգության կանոնների պահպանման, որպեսզի առանց որևէ խնդրի մեքենաները զորակոչիկներին հասցնեն զորամասեր»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զինվորական համազգեստի որակական փոփոխություններին՝ Դավթյանը նշեց, որ նոր ճտքավոր կոշիկների պատրաստման աշխատաքները ավարտվելու փուլում:  

«Ներքնաշորերը փոխվել են, և մենք հրաժարվել ենք մեկանգամյա ներքնաշորերից`դրանք այլևս չկան: Նաև համազգեստի կտորի որակի փոփոխություն է կատարվել»,- նշեց Դավթյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ