Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձյուդոիստները տարին մեկնարկում են ավստրիական հավաքով  

Ձյուդոիստները տարին մեկնարկում են ավստրիական հավաքով

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջատար ձյուդոիստները հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավստրիայում:

Այս մասին «Արմենպրես»-ի Ավստրիայից հեռախոսով հայտնեց Նազարյանը: 10-օրյա ուսումնամարզական հավաքին մասնակցում  են  աշխարհի մոտ 50 ուժեղագույն ընտրանիներ: Հայաստանի թիմի կազմում հավաքին մասնակցում են Ֆերդինանտ Կարապետյանը և Արսեն Խանջյանը: 

«Ամեն տարվա մեկնարկին Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանին միջազգային բազայում բոլոր ուժեղագույն թիմերը հավաքի են մասնակցում»,-շեշտեց Նազարյանը: Հավաքականի անդամները հունվարին կմասնակցեն երկու միջազգային մրցաշարերի Իսրայելում և  Պորտուգալիայում:

Ուսումնամարզական հավաքը կձգվի 10 օր: Իսկ հունվարի 18-ին մեր թիմը հավաք կանցկացնի Երևանում: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am