Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք. Փաշինյան
10:18, 8 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում, եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք:
Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»,- գրել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում