Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ գազավորված ըմպելիքը վտանգավոր Է երիկամների համար

Գիտնականները պարզել են, որ գազավորված ըմպելիքը վտանգավոր Է երիկամների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քանակություններով քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը ոչ միայն տանում Է ճարպակալման զարգացման, այլեւ զգալիորեն մեծացնում Է երիկամների ծանր հիվանդություններ ձեռք բերելու վտանգը: Այս եզրակացությանն են եկել բժիշկները, որոնք հոդված են հրապարակել Clinical Journal of the American Society of Nephrology հանդեսում:

«Մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մասին, թե տարբեր ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք այսօր հասանելի են շուկայում, ինչպես են ազդում մարդու առողջության վրա: Օրինակ, մենք գրեթե տվյալներ չենք ունեցել այն մասին, թե դրանց որ տեսակներն են ամենից շատ նպաստում երիկամների հիվանդությունների զարգացմանը: Մենք լրացրել ենք այդ բացթողումը»,-հայտարարել Է Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակից Քեյսի Ռեբհոլցը: ԱՀԿ-ի ընթացիկ տվյալների համաձայն, այսօր աշխարհում դիտվում Է ճարպակալման գլոբալ համաճարակ: Այդ համաճարակի գլխավոր «տարածողի» գլխավոր դերին, ինչպես ներկայում գտնում են բազմաթիվ բժիշկներ ու գիտնականներ, այսօր հավակնում են շաքարը եւ քաղցր ընպելիքները, որոնք վերջին երկու տասնամյակներում լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում:

Դրանց տարածման հետեւանքները երեւում են արդեն այսօր: Երկու տարի առաջ ամերիկացի հետազոտողները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքների չափազանց շատ օգտագործումը հանգեցնում Է տարեկան մոտավորապես 184 հազար մարդու մահվան: Այդ մահերի մեծ մասը բաժին Է ընկնում Լատինական Ամերիկայի երկրներին եւ Միացյալ Նահանգներին, հաեղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am