Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Forbes-ը նշել Է Հոլիվուդի ամենագերագնահատված դերասաններին

Forbes-ը նշել Է Հոլիվուդի ամենագերագնահատված դերասաններին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսի փորձագետները կազմել են Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Մեթյու Մաքքոնահին: Դերասանին վճարված 1 դոլարից «Մութ աշտարակ» ֆիլմում դերի համար կինոնկարի ստեղծողներն ստացել են միայն մեկ դոլար եւ մեկ ցենտ:

Նրան հաջորդում են Քրիստիան Բեյլը («Իշխանություն» ֆիլմում նրա հոնորարը յուրաքանչյուր դոլարից փոխհատուցվել Է միայն 50 ցենտով) եւ Մեթ Դեյմոնը («Դեդփուլ 2»-ում նրա դերի համար յուրաքանչյուր դոլարը ստեղծողներին բերել Է երեք դոլար եւ յոթ ցենտ):

Ամենից ավելի մեծ փոխհատուցում ապահոված դերասաններն են դարձել «Վրիժառուների» աստղերը՝ Ջերեմի Ռենները եւ Մարկ Ռուֆալոն (նրանց վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց պրոդյուսերներն ստացել են 82 դոլար ու 70 ցենտ եւ 80 դոլար ու 20 ցենտ՝ համապատասխանաբար), ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am