Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը փոխհատուցում է Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների բուժման ծախսերը  

Կառավարությունը փոխհատուցում է Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ 
քաղաքացիների բուժման ծախսերը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլն 800 հազ. դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:

Օգոստոսի 20-ին Երևան-Բաթումի երթուղային տաքսին Թբիլիսիում բախվել է վրացական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենայի, որի հետևանքով թվով 9 ՀՀ քաղաքացի` 8 ուղևոր և վարորդը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  Այդ կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարը խոստացել է քննարկել ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների պարտքերը մարելու հնարավորության հարցը, մասնավորապես ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի:

Այդ նպատակով, սույն որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2018 թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի չօգտագործված միջոցների հաշվին ապահովել Գ. Վարդանյանի և Ա. Մամյանի բուժման պարտքերը: Ընդ որում՝ վերջիններիս բուժման պարտքերը կազմում են համապատասխանաբար՝ 18205,25 լարի և 1920 լարի կամ մոտ 3,800.0 հազ. դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am