Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպական հայտնի լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա

Եվրոպական հայտնի լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հայտնի լոուքոսթերները (էժան ավիատոմսեր և նվազագույն ծառայություններ առաջարկող ավիաընկերություններ - խմբ.) պատրաստ են դուրս գալ հայկական շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ լոուքոսթերների մուտքը ոչ միայն ենթադրում է դրսից դեպի Հայաստան, այլ Հայաստանից դեպի Եվրոպա ցածր արժեքով տոմսեր: «ԵՄ ծրագրի շրջանակներում բանակցություններն արդեն կայացել են, և  հաջորդ տարի կտեսնենք արդյունքները»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ համաձայնեցվում է մարքեթինգային քաղաքականությունը:

«Պետք է հասկանալ, թե որքանով կարող ենք ավելացնել մեր բյուջեն՝ հաստատելու համար մարքեթինգային ծրագիրը լոուքոսթերների հետ և ապահովելու համար նրանց ներկայությունը հայկական շուկայում»,- հավելեց Հռիփսիմե Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]