Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանցիները տարվա քաղաքական գործիչ են ճանաչել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանցիները տարվա քաղաքական գործիչ են ճանաչել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տարվա քաղաքական գործիչ են ճանաչել, ինչի մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ)հարցման ամփոփիչ տվյալները, որոնք դեկտեմբերի 26-ին ստացվել են ՏԱՍՍ-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանցիների համար տարվա քաղաքական գործիչ Է մնում Վլադիմիր Պուտինը. այս կարծիքն Է հայտնել հարցման մասնակիցների 46 տոկոսը: Այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս են Սերգեյ Լավրովը (18 տոկոս), Սերգեյ Շոյգուն (9 տոկոս), Դմիտրի Մեդվեդեւը (6 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (5 տոկոս)»,- նշված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հարցման արդյունքներով՝ 2018 թվականի լավագույն ֆիլմեր են նշվել «Շարժում դեպի վեր»-ը (3 տոկոս) եւ «Գոգոլ» եռերգությունը (3 տոկոս):

Դերասանների թվում, ինչպես հայտնում Է համառուսաստանյան կենտրոնը, մի քանի տարի անընդմեջ առաջատարը Սերգեյ Բեզռուկովն Է (8 տոկոս), երկրորդ տեղում Է Կոնստանտին Խաբենսկին (5 տոկոս): Ռուսաստանցիների 10 տոկոսը տարվա երաժիշտ Է համարել Ֆիլիպ Կիրկորովին:

Սերիալների վարկանիշում առաջատարները «Ոստիկանը Ռուբլյովկայից» եւ «Մաժոր» սերիալներն են (5-ական տոկոս): Մարզիկների վարկանիշում առաջին տեղերն զբաղեցնում են գեղասահորդուհիներ Ալինա Զագիտովան (11 տոկոս) եւ Եվգենյա Մեդվեդեւան, ֆուտբոլիստներ Արտյոմ Ձյուբան (8 տոկոս) եւ Իգոր Ակինֆեեւը (7 տոկոս), ըմբիշ Հաբիբ Նուրմահոմեդովը (5 տոկոս): « ՀԿՈւՀԿ -Սպուտնիկ» համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2018 թվականի դեկտեմբերին, դրան մասնակցել են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am