Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացումից. Հայկ Մարության

Փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացումից. 
Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում մինչև  58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր փոքր և միջին կազմակերպությունները կազատվեն «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում տեղ գտած ավելացումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հունվարի 15-ին կամ 20-ին  հարցի հետ կապված լրացուցիչ արտահերթ նիստ կգումարվի: «Շատ լավ գիտեք, որ որոշ տուրքեր այս որոշման նախագծով Երևան քաղաքում բարձրանում են, բայց քանի որ մեր քաղաքականությունն է աջակցել մանր և միջին բիզնեսին, ես առաջարկում եմ նիստ անենք և այստեղ սահմանենք բացառություններ մանր և բիզնեսի համար»,-նշեց քաղաքապետը՝ հորդորելով չանհանգստանալ, քանի որ որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Ընդհանուր առմամբ պահպանվել են տեղական տուրքերի դրույքաչափերը, փոփոխության է ենթարկվել ոչ հիմնական շենք շինությունների համար նախատեսված շինթույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը: Մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունների համար նախկինում նախատեսված 15 հազար դրամի փոխարեն, սահմանվել է 21 հազար դրամ:

20 քառակուսի մետրից ավելի ընդհանուր տարածք զբաղեցրած շինությունների համար նախկինում 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ:

Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկացված նավթային գազերի թույլտվության համար օրացույցային տարվա համար սահմանված դրույքաչափերը 600 հազար դրամ են սահմանվել՝ նախկին 350 հազարի դրամի փոխարեն:

Փոփոխության են ենթարկվել նաև Երևանի վարչական շրջանում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության օրացույցային տարվա համար տեղական տուրքերը։

Առևտրի օբյեկտների համար նախկինում 87 հազար 500-ի փոխարեն սահմանվել է 120 հազար դրամ: Հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 հազար փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ: Բաղնիքների համար նախկին 875 հազար դրամի փոխարեն 1 միլիոն 400 հազար դրամ է սահմանվել: Խաղատների համար 1 միլիոն 750 հազար դրամի փոխարեն 3 միլիոն դրամ, շահումով խաղերի համար 875 հազարի դիմաց 1 միլիոն 500 հազար դրամ, վիճակախաղերի համար 262 հազար դրամից 450 հազար դրամ է սահմանվել:

Փոփոխության կենթարկվեն նաև Երևանի խորհրդանիշը, զինանշանը որպես օրենքով գրանցված ապրանքային նշան ապրանքների արտադրության աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման  գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության  օրացույցային տարվա համար տեղական տուրքերի դրույքաչափը՝ 200 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am