Դիպուկահարների համապետական մրցաշարին մասնակում է ժամկետային 7 զինծառայող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է դիպուկահարների համապետական մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ահա և սկիզբը։ Դիպուկահարների համապետական մրցաշարը մեկնարկեց։ Մասնակիցները վիճակահանությամբ ընտրեցին իրենց համարները և սկսեցին պատրաստվել։ Ուրախալին այն է, որ շուրջ 50 քաղաքացիական և զինվորական մասնակիցներից 7 -ը ժամկետային ծառայողներ են»,- գրել է Հովհաննիսյանը։
Մրցաշարը կազմակերպել է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան»՝ պաշտպանության նախարարության աջակցությամբ: