Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեթիսը հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

Մեթիսը հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Մեթիսը որոշում Է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով: Այս մասին Է վկայում պաշտոնաթողության խնդրագրի տեքստը, որը պաշտպանության նախարարը ներկայացրել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին: Փաստաթուղթը թվագրված Է դեկտեմբերի 20-ով, այն տարածել են ԱՄՆ-ի մի ամբողջ շարք զանգվածային լրատվամիջոցներ, բայց պաշտոնապես չի հրապարակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի որ դուք իրավունք ունեք ունենալու պաշտպանության նախարար, որի հայացքները մոտ լինեն ձեր հայացքներին (…), ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ թողնեմ իմ պաշտոնը»,- ասված Է Թրամփին հղած Մեթիսի նամակում:

ԱՄՆ-ի նախագահին ներկայացրած իր դիմումում զինվորական գերատեսչության հեռացող ղեկավարը նաեւ նշել Է Մոսկվայի եւ Պեկինի հետ Վաշինգտոնի ռազմավարական շահերի տարբերությունը: «Ես գտնում եմ, որ մենք պետք Է վճռական լինենք (…) այն երկրների նկատմամբ մեր մոտեցման հարցում, որոնց ռազմավարական շահերն ավելի ու ավելի են տարբերվում մեր շահերից՝ ստեղծելով լարվածություն»,- ասված Է Մեթիսի նամակում, ով կարծում Է, որ ՌԴ-ն եւ Չինաստանը ձգտում են «մյուս պետությունների որոշումների նկատմամբ վետոյի իրավունք ստանալ տնտեսության, դիվանագիտության եւ անվտանգության ոլորտներում, որպեսզի առաջ տանեն սեփական շահերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am