Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դեկտեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունում կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Երևանում կանցկացվի աշխատանքային քննարկում, որի առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների ապահովումն է:

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումներին կանդրադառնան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը:

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունն ու «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:

«Մտավոր թվաբանություն» ուսումնական կենտրոնում կանցկացվի բարեգործական միջոցառում, որի հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին:

Առնո Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում կկայանա Աբգար Մուրադյանի անվան երիտասարդ կլարնետահարների հանրապետական 2-րդ մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը։

Կարևոր իրադարձություն մարզական ոլորտում: Կամփոփվեն 2018 թվականի Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Օրվա վերջում պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվել 10 լավագույն մարզիկների ցանկում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am