Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում է այս տարվա խոշոր հարկատուների ցանկը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում է այս տարվա խոշոր 
հարկատուների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521.8 հազար դրամ, երկրորդ խոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիան» վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ, իսկ երրորդ խոշոր հարկատուն՝ «Գրանդ Տոբակոն»՝ 27 մլրդ 695 մլն 959.4 հազար դրամ:

Իսկ այս տարվա առաջին ինն ամիսների չորրորդ խոշոր հարկատու է համարվել «Ալեքս հոլդինգը»՝ պետական բյուջե վճարելով 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամ: Հինգերորդ տեղում է «Սիփիէս Օիլ Քորփորեյշնը», որը վճարել է 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ:

 «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պետբյուջե է վճարել 5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ՝ դառնալով՝ 16-րդ խոշոր հարկատուն:

1000-րդ խոշոր հարկատուն է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որը պետբյուջե է վճարել 98 մլն 57 հազար դրամ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am