Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մխիթար Հայրապետյանը հայտնեց ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը գլխավորելու որոշման մասին

Մխիթար Հայրապետյանը հայտնեց ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով 
հանձնաժողովը գլխավորելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց Հայրապետյանը:

«Ես չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, նա հիշեցրեց Դիլիջանում դեկտեմբերի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ քննարկվում է նախարարությունը փակելու հարցը՝ ընդգծելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

«Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am