Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի գործընկերները շնորհավորում են պետական լրատվական գործակալության 100-ամյակը

«Արմենպրես»-ի գործընկերները շնորհավորում են պետական լրատվական 
գործակալության 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ 1918 թվականի դեկտեմբերի 18-ին ստեղծվեց «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Այսօր լրացել է «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը, ինչի առթիվ գործընկերները շնորհավորական ուղերձներ են հղել:

«Բիզնես 24»-ը սրտանց շնորհավորել է գործակալության բոլոր աշխատակիցներին և ընթերցողներին՝ մաղթելով երկարամյա և կայուն գործունեություն։ «24News»-ը ևս ջերմորեն շնորհավորում է ՀՀ պետական լրատվական գործակալությանը՝ «Արմենպրես»-ին, իր մեկդարյա հոբելյանի առթիվ: «Անցնող հարյուր տարիների ընթացքում Դուք եղել եք այնտեղ, որտեղ հայ ժողովուրդն է, լուսաբանել եք կարևոր իրադարձությունները, միջազգայնորեն հանրայնացրել մեր ժողովրդի ձեռքբերումները»,-նշված է ուղերձում: «24News»-ի անձնակազմը գործակալության աշխատակիցներին մաղթել է ստեղծագործական նորանոր նվաճումներ և արգասաբեր գործունեություն հարյուրամյակներ: Շնորհավորանքներին միացել են  նաև «Երկիր Մեդիա»-ն, «Ա1+»-ը, «Երկիր»-ը: «Lragir.am»-ի աշխատակազմը շնորհավորելով «Արմենպրես»-ի գործընկերներին՝ մաղթել է ամենայն բարիք ու  ստեղծագործական նվաճումներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am