Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ-ն շահագրգռված է ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջև կապի և փոխհամաձայնության ամրապնդմամբ

ՌԴ-ն շահագրգռված է ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջև կապի և փոխհամաձայնության 
ամրապնդմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  անդամ երկրների միջև կապի և փոխհամաձայնության ամրապնդմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՀԱՊԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և գլխավոր քարտուղարի հարցը:

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է ՀԱՊԿ-ի կապերի ամրապնդմամբ, փոխհամաձայնության ամրապնդմամբ և շահագրգռված է նրանով, որ այդ կազմակերպության համար արդիական այս հարցը լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ թե թուլանա, այլ ամրապնդվի, այդ թվում` իրավական դաշտի բարելավման  շնորհիվ, լրացնելով այն անորոշությունները, որոնք այս կամ այն հարցում կան»,- ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրման խնդրին՝ դեսպանը նշեց, որ  այդ հարցը լուծվում է անդամ երկրների ղեկավարների մակարդակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]